home :: about :: contact :: partners :: useful resources

 
News
Events
Archive

Announcements


 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  Հայաստանի Հանրապետության 2012թ. խորհրդարանական ընտրությունների մասին

Երևան, 11 մայիսի, 2012թ.

2012թ. մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք, ցավոք, չեն կարող խթան հանդիսանալ երկրի իրական ժողովրդավարացման գործընթացների համար և չեն վկայում ընտրությունների ինստիտուտը բարեփոխելու` իշխանությունների քաղաքական կամքի մասին: Հայաստանյան հասարակության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ աստիճանաբար նվազել է սկսած 1995թ.-ից: Բոլոր ընտրություններն ուղեկցվել են համատարած ճնշումներով,սպառնալիքներով, ընտրակաշառքներով, իսկ 2008թ.` նաև մարդկային զոհերով: Պատշաճ ընտրությունների կազմակերպման ու հանրության վստահության վերականգնման անհրաժեշտությունը դարձել է Հայաստանի` այլ պետությունների և տարբեր միջազգային կազմակերպությունների հետ փոխհարաբերությունների առանցքային խնդիրը` մասնավորապես, արտացոլվելով ԵԽԽՎ որոշումներում և Եվրոպական Միության հետ ասոցիացմանն առնչվող բանակցություններում: Չնայած այս հանգամանքին և ՀՀ իշխանությունների կողմից բազմիցս հնչեցված հրապարակային խոստումներին` անցկացնելու «օրինակելի» ընտրություններ, 2012թ. մայիսին ևս Հայաստանի հասարակությունն ականատես չեղավ ժողովրդավարական պետությանը հարիր ընտրությունների և առաջին հերթին չարդարացան մեր հասարակության ակնկալիքները:

Չնայած նախորդ համապետական ընտրությունների համեմատ արձանագված առանձին դրական զարգացումներին, ինչպիսիք են նախընտրական քարոզարշավի ընթացքում զանգվածային լրատվամիջոցների կողմից քաղաքական ուժերի համար հավասար պայմանների ապահովումը, քարոզչական տպագիր նյութերի տարածման կանոնակարգումը, քվեարկության օրը ընտրությունների մասնակիցների տեղակայման հստակեցումը ընտրատեղամասերում և այլն, այդուհանդերձ, լուրջ քայլեր չեն իրականացվել ընտրողների կամքի ազատ արտահայտմամբ արդար ընտրություններ ապահովելու ուղղությամբ:

Ընտրական գործընթացի և քվեարկության արդյունքների վրա աննախադեպ մեծ ազդեցություն են ունեցել ընտրազանգվածի կաշառումը, վարչական ռեսուրսի չարաշահումը, պետական համակարգի և մասնավոր գործատուների կողմից իրենց աշխատողների նկատմամբ քաղաքական թելադրանքն ու ճնշումը և բազմաթիվ այլ անօրինական «տեխնոլոգիաների» կիրառումը: Իրավապահ մարմինները, որպես կանոն, անգործություն են դրսևորել անօրինականությունները կանխելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Վերոնշված դեպքերի բազմաթիվ փաստեր արձանագրվել են քաղաքացիական հասարակության կառույցների և առանձին ընտրողների կողմից:

Քվեակեղծիքների հնարավորությունը բացառելու համար ներդրված անձնագրերի կնքման մեխանիզմի ձախողումը առավել խորացրեց հասարակության մեջ առկա անվստահությունը` նյութականացնելով կասկածները ընտրողների ուռճացված ցուցակների վերաբերյալ:

Ընտրական գործընթացների օրինականության վրա Էապես ազդել են երկրում տարածված աղքատությունը, գործազրկությունը, անձի անպաշտպանվածությունն ու անպատժելիության մթնոլորտը, որը քաղաքացիների զգալի մասին զրկել է ազատ, իրազեկ և գիտակցված ընտրություն կատարելու հնարավորությունից:

Բարոյահոգեբանական այսպիսի միջավայրի ձևավորմանը մեծապես նպաստել է այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները մինչ օրս անհրաժեշտ ջանքեր չեն գործադրել ինչպես 2008թ. մարտի 1-ի արյունալի դեպքերի կազմակերպիչներին և իրականացնողներին, այնպես էլ 2008թ և դրան հաջորդած ընտրությունների կեղծարարներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Իսկ 2012թ. մայիսյան ընտրությունների նախօրեին ՀՀ ազգային ժողովն ընդունել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» վիճահարույց օրենքը, որը թույլատրում է զինված ուժերի միջամտությունը ներքաղաքական գործընթացներում և, ուստի, շատերի կողմից ընկալվել է որպես սպառնալիք:

Մենք, մարդու իրավունքների և ժողովրդավարության զարգացման գործընթացում ներգրավված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս խորապես մտահոգ ենք Հայաստանում տարեցտարի կատարելագործվող ընտրակեղծարարության մեխանիզմներով և դրանց կիրառողների անպատժելիությամբ: Գտնում ենք, որ ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու` Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների հերթական ձախողման արդյունքում պետք է համապատասխան հետևություններ արվեն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կառույցների կողմից:

Արձանագրում ենք, որ ժողովրդավարական ընտրությունների ինստիտուտի` Հայաստանում ձևավորվելու առաջին և անհրաժեշտ նախապայմանն է 2012թ. մայիսի 6-ի ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակումը: Սա այն հիմնական քայլն է, որը կարող Է ապացուցել ՀՀ իշխանությունների կամքը վերականգնելու ընտրությունների իրական պատկերը և փարատելու քվեարկության արդյունքների նկատմամբ հասարակության թերահավատությունը:

Հայաստանի հելսինկյան կոմիտե

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Մենք պլյուս ՀԿ

Կրթության ասպարեզ ՀԿ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն

Լրագրողներ հանուն ապագայի ՀԿ

 

 6/11/2012

 


 Global Supplementary Grants Program for Doctoral Students 2012

 The Open Society Scholarship Programs is pleased to announce the Global Supplementary Grant Program (GSGP) for the 2012 – 2013 academic year. GSGP offers supplementary grants to students from select countries of Eastern and Central Europe, the former Soviet Union and Mongolia, the Middle East/Near East, and South Asia. The purpose of the program is to enable qualified students with demonstrated academic excellence and social commitment to pursue doctoral studies in the Humanities and Social Sciences at accredited universities throughout Asia, Australia, Europe, the Middle/Near East, and North America.

Eligibility

The Global Supplementary Grant Program is available to citizens of the following countries: Albania, Afghanistan, Armenia, Azerbaijan, Belarus, Bosnia, Croatia, Egypt, Georgia, Iraq, Jordan, Kazakhstan, Kosovo, Kyrgyzstan, Lebanon, Macedonia, Moldova, Mongolia, Montenegro, Nepal, Palestine, Russia, Serbia, Syria, Tajikistan, Turkmenistan, Ukraine, and Uzbekistan.

GSGP grants are for students pursuing doctorate degrees only. Students admitted to master’s programs with the intent to continue, but who are not clearly admitted into a Ph.D. program, are ineligible.

Please note that this is a supplementary program not intended for full funding. Applicants must be able to demonstrate additional support from other sources.

Applying Further details regarding the program and guidelines for applying may be found in the application forms for GSGP 2012-2013. Paper applications may be accessed via the OSF website at: http://www.soros.org/initiatives/scholarship/focus_areas. Applicants are strongly encouraged to apply online using the Online Application System (OAS) at: http://www.soros.org/grants/oas.

Applicants must complete the appropriate application (GSGP-North America or GSGP-Europe) based on the continent of study. Applicants applying to universities in North American and Europe will need to submit 2 applications.

Deadlines The deadline for students pursuing a Ph.D. in Asia, Australia, North America, or the Middle East is April 15, 2012.

The deadline for students pursuing a Ph.D. in Europe is May 21, 2012.

Late applications will be automatically disqualified.

Applications for GSGP North America sent by mail must be postmarked by April 15th and may be sent to the New York address below. Applications for GSGP Europe must be postmarked by May 21st and sent to the London address below. Alternately, applications may be submitted online or sent to your local Soros Foundation or Educational Advising Center.

 

 5/22/2012

 


 Call for Proposals: Strengthening Civil Society Through Arts & Culture

 The Arts and Culture Program works at the nexus of arts, culture, human rights, and social advocacy. Through its grants, the program strives to encourage broad-based critical reflection and catalyze social action in parts of the world where open societies are absent or weak, and where the cultural rights of minority groups are endangered.

In partciular, the program provides grants to strengthen alternative and autonomous cultural infrastructures and innovative arts initiatives in Central Asia, the Caucasus, Afghanistan, Moldova, Mongolia, and Turkey.

Applications will be accepted on an ongoing basis through December 31, 2012.

For detailed information, please view the Strengthening Civil Society Through Arts & Culture proposal guidelines.

 

 12/31/2012